-
10.04.2017|
17:43
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հրթիռային նոր հարված հասցնել Սիրիային՝ հաղորդում է The Sun-ը: Թերթին տված հարցազրույցում նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում իր գործողություններով հստակ և ընդհանուր ազդանշան են փոխանցել Արևմուտքին:
-
10.04.2017|
17:42
Ազգային ժողովի բակում Զարուհի Փոստանջյանը մոտեցել է զբոսնող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և խնդրել «Երկիր ծիրանի» կուսակցությանը եռագույն դրոշ նվիրել: Գալուստ Սահակյանը համաձայնել է:
-
10.04.2017|
17:41
Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթում է խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը՝ քվեների 57,98 տոկոսով: Նրա հիմնական մրցակցի՝ Հարավային Օսիայի գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովի օգտին է քվեարկել ընտրողների 30 տոկոսը:
-
10.04.2017|
17:39
Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Բուդապեշտում բողոքի ակցիային՝ կոչ անելով նախագահին չստորագրել նոր օրենքը, որը կարող է հանգեցնել հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի աջակցությամբ հիմնադրված Կենտրոնական Եվրոպական համալսարանի փակմանը:
-
10.04.2017|
17:38
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո Եվրոպան պատասխան է տալու «թուրքերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և ճնշումների համար»։
-
10.04.2017|
17:37
Եգիպտոսում կիրակի օրվա ահաբեկչություններից հետո, երբ երկու եկեղեցիներում պայթյունների հետևանքով զոհվեց ավելի քան չորս տասնյակ մարդ, երկրի նախագահը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել:
-
10.04.2017|
17:36
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Վարդենյաց լեռնանցքում, Բերդ- Ճամբարակ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին մերկասառույց կա:
-
10.04.2017|
17:35
Ապրիլի 9-ին և լույս 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել:
-
10.04.2017|
14:45
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ օրը մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին:
-
10.04.2017|
12:23
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամայել է ամբողջ երկրում զորքեր տեղակայել ահաբեկչությունների շարքից հետո՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ղեկավարի վարչակազմի հայտարարությունը: